Օգտագործման կանոններ

Բարի գալուստ www.shintender.am կայք։

Սույն կայքը պատկանում է «ՇինՏենդեր» ՍՊԸ-ին և հանդիսանում է շինանյութերի գնման տենդերներ կազմակերպելու հարթակ։ 

Օգտագործման պայմանների կամ ընդհանուր գործունեության հետ կապված ցանկացած հարցերի դեպքում կարող եք կապնվել մեզ հետ։

Ընդհանուր դրույթներ 

Նախքան սույն կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ ստորև սահմանված կանոններին և պայմաններին (այսուհետ՝ «Պայմաններ»), որոնք սահմանում են «ՇինՏենդեր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.shintender.am կայքից (այսուհետ՝ «Կայք») (ներառյալ՝ Կայքում մատչելի նյութերի, առաջարկվող ծառայությունների և գործառնական հնարավորություններից) օգտվելու կարգը:

Կայք մուտք գործելով, այնտեղ առկա նյութերը դիտելով կամ Կայքն այլ կերպ օգտագործելով կայքից օգտվող անձը (այսուհետ՝ «Դուք», «Ձեր», «Օգտատեր») հաստատում է, որ ծանոթացել և ընդունում է Պայմանները և տեղյակ է, որ Պայմաններն ունեն Ձեր և Ընկերության միջև Կայքի օգտագործման կապակցությամբ կնքվող պայմանագրի իրավաբանական ուժ: Պայմաններին համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք դուրս գալ Կայքից:

Մենք կարող ենք մեր հայեցողությամբ, նախնական ծանուցմամբ կամ առանց դրա փոփոխել Պայմանները: Դուք տեղյակ եք, որ Կայքից օգտվում եք օգտվելու պահին հրապարակված Պայմաններին համապատասխան և պարտավոր եք ինքնուրույն ծանոթանալ հետագա բոլոր փոփոխություններին: Ձեր կողմից Կայքից օգտվել շարունակելը նշանակում է, որ Դուք ծանոթացել և ընդունել եք Պայմանների փոփոխությունները: Դուք պարտավորվում եք ապահովել, որ Ձեր ինտերնետային կապը և/կամ համակարգչային և բջջային սարքավորումներն օգտագործող այլ անձինք օգտվեն Կայքից Պայմաններին համապատասխան:

Կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ դուք կամ առնվազն 18 տարեկան եք, կամ էմանսիպացված անչափահաս եք, կամ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը, ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Պայմաններն ընդունելու և դրանցով առաջնորդվելու համար:

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ խմբագրել Կայքի առանձին բաժիններ, վերանայել Կայքի գործառնական հնարավորությունները, դադարեցնել կամ սահմանափակել Կայքի մատչելիությունը ինչպես բոլոր, այնպես էլ առանձին օգտագործողների կամ վերջիններիս խմբերի համար: Դուք տեղյակ եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերոհիշյալի հետ կապված Ձեր բոլոր կորուստների և բաց թողնված օգուտի համար:

Կայքը, դրա ամբողջ բովանդակությունը և գործառնական հնարավորությունները (ներառյալ՝ տեղադրված տեքստերը, պատկերները, տեսաձայնային ֆայլերը, դիզայնը) պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ: Բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք եք վերբեռնում դրանք։ Այս դեպքում Դուք պարտավոր եք ունենալ օգտագործվող նյութերի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները իրավատերերից։ Իրավատերերի կողմից բողոքի ներկայացման դեպքում Կայքը չի կրում պատասխանատվություն նյութերի կիրառման համար և իրավախախտման պատասխանատվությունը ընկնում է նյութը վերբեռնած Օգտատիրոջ վրա։

Ընկերության անվանումը, ապրանքային և սպասարկման նշաները, դրանց վերաբերող լոգոտիպերը, կարգախոսերն ու մտավոր սեփականության օբյեկտ համարվող այլ տարրերը պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ: Դուք չպետք է օգտագործեք այդ տարրերն ու օբյեկտները առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության: Այլ իրավատերերին պատկանող օբյեկտները ենթակա են օգտագործման նրանց համաձայնությամբ:

Կայքի օգտագործումը

Դուք իրավունք չունեք. 

  • Կայքում առկա տվյալները պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում): 
  • Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել Կայքի այլ օգտագործողների կողմից Կայքից օգտվելը:
  • Կայքից օգտվելիս տարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ Ընկերության կարծիքով անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ: 
  • Կիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքը: 
  • Կիրառել որևէ սարք, ավտոմատ ծրագրային ապահովում կամ գործընթաց (web scraping, spiders, robots և այլն), որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն: 
  • Փորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է: 
  • Կատարել այլ գործողություն, որը խախտում է Կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները, կամ Կայքի բնականոն աշխատանքը: 

Պատասխանատվության բացառումը

Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքը տրամադրվում է օգտվելու պահին առկա պայմաններով և հնարավորություններով (“ինչպես որ կա” և  “ինչպես որ հասանելի է”) և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի մատչելիության,  անվտանգության և Կայքի օգտագործման հետ կապված այլ գործոնների համար: 

 

Անձնական հաշվի ստեղծումը և կառավարումը

Կայքի հասանելի ֆունկցիաներից օգտվելու համար (ներառյալ տենդերների կազմակերպումը և դրանց մասնակցությունը) պետք է ստեղծել անձնական հաշիվ օգտվելով կայքի ընձեռած ֆունկցիաներից։ Անձնական հաշիվը պետք է լինի միմիայն Ձեր կամ Ձեր ընկերության ճշգրիտ տվյալներով։ Արգելվում է ստեղծել կամ կառավարել հաշիվ մեկ այլ անձի կամ ընկերության անունից։ Անձնական հաշվում նշված տվյալների փոփոխության դեպքում առկա տվյալները պետք է թարմացվեն։ Խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում Ձեր անձնական հաշվի տվյալները երբեք չտրամադրել երրորդ անձանց։ Տրամադրելու դեպքում անձնական հաշվից չարտոնված գործուղություններ կատարելու կամ տվյալների արտահոսքի դեպքում կայքը չի կրում որևէ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր անձի կամ ընկերության համար կարելի է ստեղծել առավելագույնը մեկ հաշիվ։

 

Օգտվողների տեսակները

Կայքը ունի օգտվողների հետևյալ տեսակները՝

  1. Գնորդ
  2. Վաճառող
  3. Մոդերատոր

Գնորդ

Գնորդ օգտատիրոջ կարգավիճակը թույլ է տալիս հայտարարել շինանյութի գնման Տենդերներ և ստանալ գնառաջարկներ վաճառողներից։

Եթե դուք գրանցված եք կայքում որպես Գնորդ, առաջին անգամ օգտվելու համար անվճար ստանում եք մեկ Տենդեր հայտարարելու հնարավորութուն։ Դրանից բացի, դուք կարող եք գնել շինանյութի ձեռք բերման նպատակով Տենդերներ կազմակերպելու հնարավորություններ ըստ կայքում տեղադրված գնացուցակի և պայմանների։ Ձեռք բերված Տենդերների հնարավորությունները կարող եք օգտագործել պայմաններում նշված քանակների և ժամկետների համապատասխան։

Եթե ունեք հայտի հնարավորություն կարող եք հայտարարել Տենդեր։ Տենդեր հայտարարելու համար անհրաժեշտ է լրացնել տրամադրված ձևը։ Մեկ տենդերը կարող է պարունակել անսահմանափակ թվով ապրանքատեսակներ։ Պետք է հաշվի առնել, որ ապրանքատեսակների քանակի աճի հետ մեկտեղ նվաազում է մատակարաների կողմից առաջարկ ստանալու հնարավորությունը։ Դաշտերում լրացված արժեքները կամ վերբեռնված լուսանկարները չպետք է պարունակեն տվյալներ, որոնցով կարելի է Ձեզ նույնականացնել։

Լրացնելուց հետո աշխատանքային օրերին ժամը 9։00 - 20։00 հատվածում 1 ժամվա ընթացքում, Ձեր լրացրած դաշտերի արժեքները վերանայվում են Մոդերատորների կողմից։ Վերանայելուց հետո կամ հայտը հաստատվում է և դառնում հասանելի Մատակարարների համար, կամ հետ է ուղարկվում Ձեզ՝ լրամշակման։

Տենդերները պետք է լրացվեն հնարավորինս ճիշտ և մանրամասն, քանի որ հաստատումից հետո այլևս ենթակա չեն փոփոխման կամ չեղարկման։ Հաստատելու դեպքում Ձեր մոտից պակասում է ունեցած սահմանափակ տենդերների հնարավորություններից մեկը։

Տենդերը լրացնելիս Դուք նշում եք ժամկետ, թե երբ է Ձեզ անհրաժեշտ ստանալ ցուցակագրված ամբողջ շինանյութը։

Դուք ստանում եք մինչ այդ Ձեր Տենդերին մասնակցած Մատակարարների գնառաջարկները։ Դուք կարող եք ընտրել ներկայացված գնառաջարկներից մեկը, որն էլ կլինի Տենդերի հաղթողը։ Ձեր ընտրությանը օգնելու համար Գնառաջարկի հետ մեկտեղ հասանելի կլինեն նաև Մատակարարին տրված այլ օգտատերերի գնահատականները։ Դուք ազատ եք ընտրել ցանկացած մասնակցի։ Նշված ժամկետում հաղթողին չընտրելու դեպքում, Տենդերը հայտարարվում է անվավեր և տեղափոխվում է արխիվ։ Նշված ժամկետում հաղթողին ընտրելու դեպքում, դուք հնարավորություն եք ստանում վճարել Տենդերի գնառաջարկում նշված գինը, ինչից հետո Ձեր և Մատակարարի կոնտակտները ավտոմատ կերպով հասանելի են դառնում ձեր միջև։ Մատակարարը ծանուցվում է, որ իր առաջարկը հաղթել է, գնառաջարկի համաձայն վճարումը արդեն կատարված է և իրենք պարտավորվում են նշված ժամկետում շինանյութը տրամադրել։ Առանց վճարման հաստատումը համարվում է անվավեր։ Վճարման ձախողման դեպքում դուք շարունակում եք հնարավորություն ունենալ ընտրել և վճարել Ձեր նախընտրած ցանկացած մասնակցի գնառաջարկի համաձայն, մինչև սահմանված ժամկետը։ Ապրանքը ստանալիս, դուք պարտավոր եք կայքում՝ Տենդերի հայտի մեջ նշել դրա մասին։ Ձեր կողմից վճարված գումարը Մատակարարին փոխանցվում է միամիայն Ձեր կողմից ապրանքը ստանալու հաստատումից հետո։ Հաստատելուց հետո Դուք պարտավորվում եք ըստ Մատակարարի կատարած աշխատանքի իրեն գնահատել նշված դաշտերում։ Չհաստատելու դեպքում, մատակարարը իրավունք է ստանում հետ վերցնել տրամադրված ապրանքը։ Ապրանքը չստանալու դեպքում՝ Ձեր ուղարկված վճարը բանկային փոխանցումների ընթացակարգերի համաձայն հետ է վերադարձվում Ձեզ։

Պատվիրատուն կարող է լինել երկու տեսակի՝

  1. Ֆիզիկական անձ
  2. Իրավաբանական անձ

Ստորև բերվում են յուրաքանչյուր տեսակին բնորոշ առանձնահատկությունները։

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձի կողմից բոլոր տեսակի վճարումները իրականացվում են բացառապես էլեկտրոնային տերմինալների միջոցով։ Տենդերների 

Կարելի է նշել նվազագույնը 6 ժամից մինչև 15 օր ժամկետ։ Ժամկետը լրանալուց առաջ, Ձեր նշված ժամկետում (նվազագույնը հայտը լրացնելուց 3 ժամ հետո, առավելագույնը՝ ապրանքը ստանալու ժամկետից 3 ժամ առաջ)

Իրավաբանական անձ

Մատակարար

Կայքում առկա Տենդերները տեսնելու համար Դուք պետք է գրանցվեք, ըստ հետևյալ պայմանների։ Ձեր հաշիվը կարող է ունենալ հետևյալ կարգավիճակները՝

Մատակարար - Դիտորդ

Հնարավորություն եք ստանում միայն դիտելու ընթացիք տենդերները

Մատակարար - Մասնակից

Հնարավորություն եք ստանում դիտել ընթացիք տենդերները և տալ գնառաջարկներ

Տենդերին Ձեր գնառաջարկով մասնակցելու համար, անհրաժեշտ է լրացնել հատկացված ձևը և տալ ամբողջական գնառաջարկ, որը իր մեջ ներառում է բոլոր ծախսերը, առկայության դեպքում բեռնափոխադրման, բանվորական ուժի և ավելացված արժեքի հարկը, և միջնորդավճարը, որը պահվելու է Ձեր հաշվին գումարը փոխանցելուց առաջ։ Դաշտերում լրացված տվյալները և վերբեռնված լուսանկարները չպետք է պարունակեն տվյալներ, որոնցով կարելի է Ձեզ նույնականացնել։ Լրացնելուց հետո աշխատանքային օրերին ժամը 9։00 - 20։00 հատվածում 1 ժամվա ընթացքում, Ձեր լրացրած դաշտերի արժեքները վերանայվում են Մոդերատորների կողմից։ Վերանայելուց հետո կամ հայտը հաստատվում է և դառնում հասանելի Պատվիրատուի համար, կամ հետ է ուղարկվում Ձեզ՝ լրամշակման։ Հայտերը պետք է լրացվեն հնարավորինս ճիշտ և մանրամասն, քանի որ հաստատումից հետո այլևս ենթակա չեն փոփոխման կամ չեղարկման։ Պատվիրատուի կողմից Ձեր հայտը նշված ժամկետում չընտրելու դեպքում, այն անցնում է հին հայտերի ցուցակ։

Պատվիրատուի կողմից Ձեր հայտը ընտրելը նշանակում է որ Ձեր կողմից նշված գինը Պատվիրատուն արդեն փոխանցել է մեր հաշվին։ Այդ պահից Ձեր և Պատվիրատուի կոնտակտային տվյալները, ավտոմատ կերպով, փոխանակվում են ձեր միջև և դուք պարտավորվում եք նշված ժամկետում, ըստ Տենդերի պայմանների, տրամադրել ապրանքը։ Ապրանքի բարեհաջող փոխանցման դեպքում, Պատվիրատուն պարտավորվում է իր հաշվում ընձեռնված դաշտում նշել դրա մասին։ Պատվիրատուի ապրանքը ստանալու փաստը հաստատելու դեպքում, կայքը գանձում է ամբողջ գումարից 7.7 տոկոս միջնորդավճար և մնացած մասը փոխանցում Ձեզ։ Գործարքի ավարտից հետո Պատվիրատուն Ձեր կատարած աշխատանքը գնահատում է, որը բոլոր այլ Պատվիրատուների կողմից թողնված գնահատականների միջինացված արժեքներով հասանելի է դառնում Ձեր հետագա բոլոր Տենդերների մասնակցության հայտերում։ Չհաստատելու պարագայում պատճառները նախ լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում Դուք հնարավորություն եք ստանում ետ վերցնել ապրանքը, իսկ վճարված գումարը հետ է վերադարձվում պատվիրատուին։

 

Մոդերատոր

Մոդերատորները հանդես են գալիս Կայքի անունից և վերանայում են Պատվիրատուների և Մատակարարների հայտերը։ Մոդերատորները հնարավորություն չունեն փոփոխել ներկայացված հայտերը։ Իրավունք ունեն միայն հաստատել կամ հետ ուղարկել լրամշակման՝ մեկնաբանելով թերությունները։

Մոդերատորը պարտավորվում է ստուգել պատվիրատուների և մատակարարների գրանցման տվյալների իսկությունը և վերահսկել կայքից օգտատերերի օգտագործման կանոնների պահանջներին համապատասխան օգտվելը։ Ինչպես նաև պատվիրատուի կողմից կազմակերպված Տենդերների ճշգրտությունը ու Տենդերում պարունակող ինֆորմացիայի ողջամտությունը։ Խնդիրների առկայության դեպքում կարող է մերժել պատվիրատուի հայտարարած Տենդերը նշելով մերժման պատճառը։ Մոդերատորը ստուգում է նաև Մատակարարի կողմից ուղարկված գնառաջարկի կայքում նշված օգտագործման կանոնների պահանջների համապատասխությունը և ողջամտությունը՝ հիմնվելով շուկայում գոյություն ունեցող գների վրա։ Խնդիրների առկայության դեպքում կարող է մերժել Մատակարարի գնառաջարկը նշելով մերժման պատճառը։ Երկուստեք մոդերացիա իրականցնելու համար նախատեսված է մեկ ժամ, ժամանակի սպառվելուն պես տվյալ հայտը ավտոմատ կերպով հաստատվում է։ Մոդերատորին արգելվում է փոփոխել, շտկել, կատարել ավելացում, ջնջել որևէ տվյալ և տրամադրել երրորդ անձի՝ տենդերի, գնառաջարկի կամ օգտատերերի տվյալները։

Մոդերատորները հանդես են գալիս նաև որպես օպերատոր հարցերի, դիմումների, բողոքների և առաջարկների դեպքում։ Մոդերատորներին կարելի է կապնվել նշված եղանակներով՝

Հեռ․՝ 011 21 21 20

Բջջ․՝ 044 44 21 20

Էլ-փոստ՝ info@shintender.am

Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն 

Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման կարգը պարզելու համար խնդրում ենք  ծանոթանալ Մեր Գաղտնիության և տվյալների մշակման քաղաքականությանը: Կայքից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և ընդունում եք Մեր Գաղտնիության և տվյալների մշակման քաղաքականությունը: 

Կիրառելի իրավունքը և վեճերի լուծումը 

Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Դրանից բխող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Օրենցգրքով: