Մեր մասին
Շինտենդերը հիմնադրվել է ոլորտի մասնագետների կողմից, ովքեր բախվել են շուկայում առկա բարդություններին և իրենց տարիների փորձից ելնելով՝ ստեղծել այս հարթակը:
Մեր հիմնադիրներից մեկը Երվանդ Մարկոսյանն է, ով նաև հանդիսանում է Ուրբանս քոնսթրաքշն շինարարական ընկերության հիմնադիրը: Իր գործունեության ընթացքում նա խորապես ուսումնասիրել է շինանյութի շուկայում առկա թերությունները, իսկ հիմա Շինտենդերի միջոցով օգնում է շինարարության ոլորտում գործող մարդկանց խուսափել նման թերություններից:
Մեր մյուս համահիմնադիրը ճարտարապետության թեկնածու Մեսրոպ Անդրիասյանն է, ով աշխատել է Իտալիայի և Դանիայի գիտական կենտրոններում, որտեղ մշակել է կառուցապատման ինդուստրիայի ավտոմատացման ալգորիթմներ, ինչպես նաև ունի տարբեր երկրներում իրականացված պրոյեկտներում գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեծ փորձ։
Կարճ ասած՝ մենք Հայաստանում շինարարական շուկայի uber-ն ենք և այստեղ ենք Ձեր կյանքը հեշտացնելու համար: Իզուր չէ, որ արդեն համարվում ենք շինանյութի համար առաջին առցանց հարթակը Հայաստանում: